Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում կհանդիպեն «Ռեալն» ու «Բարսելոնան»

«Ռեալը» դուրս եկավ Սաուդյան Արաբիայում ընթացող Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ:

Ալոնսոյի թիմը կիսաեզրափակչում մադրիդյան դերբիում 2-1 հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»: «Ռեալից» գոլ են խփել Ֆեդերիկո Վալվերդեն և Ռոդրիգոն:

«Ռեալը» հունվարի 11-ին տիտղոսը կվիճարկի Իսպանիայի չեմպիոն և գավաթակիր կատալոնական «Բարսելոնայի» հետ, որը հունվարի 7-ին կիսաեզրափակիչում 5-0 հաշվով հաղթել էր Բիլբաոյի «Աթլետիկին»:

Leave a Comment