Վաշինգտոնյան հռչակագրի ընդունումից հետո ծայր առած գործընթացը դարձավ 2025 թ-ի գլխավոր առանցքը, իսկ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման թեման՝ ամենաշատ քննարկվածը։ Ի՞նչ հիմքեր կան այդ քննարկումներն առավել շոշափելի դարձնելու համար։ Այս ու այլ հարցերի անդրադարձել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը։