9 հունվարի 2026 – 12:38 AMT
PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում մի շարք քաղաքներում մթնոլորտային օդի փոշու պարունակությունն անցել է սահմանված թույլատրելի նորման, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Վանաձորում փոշու բարձր մակարդակ արձանագրվել է հետևյալ հատվածներում՝
- Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ դեկտեմբերի 23-ին, ինչպես նաև 25-ից 29-ը,
- Հերացի փողոցի մերձակայքում՝ դեկտեմբերի 25-ին և 29-ին,
- Վարդանանց փողոցի հարևանությամբ՝ դեկտեմբերի 27-ին։
Ալավերդիում՝
- Սայաթ-Նովա փողոցում՝ դեկտեմբերի 25-ին, ինչպես նաև 28-ին ու 29-ին,
- Դեբեդի փողոցի մոտակայքում՝ դեկտեմբերի 23-ից 25-ը, ինչպես նաև 27-ին,
- Սանահին սարահարթի՝ Գայի փողոցի հարակից հատվածում՝ դեկտեմբերի 25-ին և 26-ին։
Նշված ժամանակահատվածում բարձր փոշու մակարդակ է գրանցվել նաև՝
- Արարատում՝ դեկտեմբերի 23-ին, 25-ին և 27-ին,
- Գյումրիում՝ դեկտեմբերի 23-ին և 24-ին։