Ապրում ենք մի իրականությունում, որտեղ թմրանյութերը մեր իրականության մասն են, եւ դպրոցները պաշտպանելու կարիք կա. ԿԳՄՍ նախարար

Ամփոփիչ ասուլիսում պատասխանելով դպրոցներում թմրամիջոցների տարածման վերաբերյալ լրագրողի հարցին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս ուսումնական տարին հայտարարված է անվտանգ եւ ապահով ուսումնական տարի՝ նպատակ ունենալով բարձրացնել երեխաների եւ ուսուցիչների իրազեկվածությունը տարբեր հարցերի վերաբերյալ,այդ համատեքստում ակտիվ աշխատում են նաեւ ՆԳ նախարարության հետ:

 

«Շատ աչալուրջ ենք, մեր բոլոր դպրոցները վստահաբար տեղեկացված են եւ առաջին ահազանգողն են այն դեպքերում, երբ որեւէ կասկածելի բան են նկատում: Ցավոք, ապրում ենք մի իրականությունում, որտեղ թմրանյութերը մեր իրականության մասն են,եւ դպրոցները պաշտպանելու կարիք կա»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Հավելեց, որ առաջիկայում կլինեն դպրոցի մուտքը սահմանափակող հատվածներ, հատկապես ավագ դպրոցները կհագեցվեն տեսախցիկներով, կլինեն պարբերական այցեր եւ կամրապնդվի կապը համայնքային ոստիկանության հետ:

Ասուլիսն՝ ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment