Փեզեշքիանը խոսել է Իրանի ֆինանսական ճգնաժամի մասին


Իրանի կառավարությունը գիտակցում է իր թերությունները և պատրաստ է խորհրդակցել մասնագետների հետ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք գտնելու համար։

IRNA գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Իրանի կառավարությունը գիտակցում է երկրի տնտեսական խնդիրները, բայց չի բարձրացնի գնաճը՝ ավելի շատ փող տպելով», – ասել է նախագահը։

Նրա խոսքով՝ Իրանի ներկայիս իրավիճակի համար շատ մարդիկ են պատասխանատու, ուստի երկրի ներկայիս խնդիրները լուծելու համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

86 դիտում

Leave a Comment