Հանրային ռադիոյի լեգենդար կարմիր ստուդիայում սուրբծննդյան օրը հնչում է «Սուրբ ծննդյան հրաշքը»՝ Ռոբերտ Ամիրխանյանի նոր ստեղծագործությունը։ Կոմպոզիտորն ասում է՝ այս հուրօրինակ լուծումներով երաժշտությունը նպատակ ունի միավորել մարդկանց, ստեղծել միասնության զգացողություն և համակել նույն հույսով ու հավատով։ Մեղեդին ու բառերը համատեղելով՝ մաեստրոն ցանկացել է փոխանցել մտքեր, զգացմունքներ և մի կարևոր կոչ՝ լինել միասնական: