Մադուրոյին երկրից դուրս է բերել ԱՄՆ բանակի հատուկ նշանակության «Դելտա» ստորաբաժանումը․ CBS

ԱՄՆ բանակի հատուկ նշանակության «Դելտա» ստորաբաժման զինվորները շաբաթ երեկոյան հատուկ գործողության ժամանակ բռնել ու երկրից դուրս են բերել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։

ԱՄՆ բանակի հատուկ նշանակության «Դելտա» ստորաբաժանումն իրականացնում է գաղտնի առաքելություններ և պայքարում են ահաբեկչության դեմ։ Հեռուստաալիքը շեշտում է, որ 2019 թվականին «Դելտան» իրականացրել է գործողության, որի հետևանքով սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին։

Տես նաև՝ Թրամփը հայտարարել է Վենեսուելայի նախագահին ու նրա կնոջը բռնելու և երկրից դուրս բերելու մասին

Leave a Comment