Լուկաշենկոն պատմել է` ինչպես է Պուտինին զգուշացրել մահափորձի վտանգի մասին

https://arm.sputniknews.ru/20251231/lukashenkvon-patmel-e-inchpes-e-putinin-zgushacrel-mahapvordzi-vtangi-masin-97406421.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0d/86726732_149:0:2846:2023_1920x0_80_0_0_02882da657582ff0e63ac5f13bed3960.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բրիկս, ալեքսանդր լուկաշենկո, վլադիմիր պուտին, մահափորձ

բրիկս, ալեքսանդր լուկաշենկո, վլադիմիր պուտին, մահափորձ

Բաժանորդագրվել

Նա ասել է, որ խորհուրդ չի տալիս ՌԴ նախագահին արտերկիր մեկնել. «Եթե ինչ-որ մեկին պետք է, նա կգա քեզ մոտ»։

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զգուշացրել է ՀԱՀ մեկնելու ժամանակ մահափորձի վտանգի մասին։ Այս մասին Լուկաշենկոն պատմել է լրագրողներին, տեղեկացնում է «ԲելՏԱ»–ն։

Բելառուսի նախագահը պատմել է Պուտինի հետ ունեցած զրույցի մասին, որը «ճամպրուկն էր հավաքում» Հարավային Աֆրիկայում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովից առաջ. «Ու՞ր ես մեկնում»։ – «Չգիտե՞ս։ ԲՐԻԿՍ է մեզ մոտ»։ – «Պատրաստվում էիր մեկնե՞լ այնտեղ»։

Լուկաշենկոն պարզաբանել է, որ « նման բարեկամական, եղբայրական զրույց է եղել, ինչպես ավագ եղբոր հետ»։

«Լավրովն այդ ժամանակ մեկնեց։ Գուցե ոչ այն պատճառով, որ ես ճնշեցի։ Բայց ես նրան իմ կարծիքը հայտնեցի։ Բայց դա, այսպես ասած, գյուղական զրույց չէր։ Մեր հետախուզությունը, ապրեն նրանք, վերջին շրջանում վատ չի աշխատում, մեզ տեղեկացրել է։ Զրույցների, Արևմուտքից ասեկոսեների մակարդակով տեղեկություն կար, որ Ռուսաստանի նախագահի դեմ ահաբեկչական հարձակում էր պատրաստվում»,– ասել է Լուկաշենկոն։

Հարավային Աֆրիկայում ԲՐԻԿՍ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի օգոստոսին։ Պուտինը, այդ ժամանակ խոսելով գագաթնաժողովին չմասնակցելու մասին, ասել էր, որ իր ներկայությունը Ռուսաստանում այժմ ավելի կարևոր է։

Leave a Comment