«2025 թվականը ձեռք բերումների տարի էր Երևանի աղբահանության և սանմաքրում համայնքային հիմնարկի համար։ Գարնանը մենք նախ ձեռք բերեցինք 12 հատ բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնց շնորհիվ բարելավվեց մայրաքաղաքում սանմաքրման վիճակը։ Այս պահին արդեն այդ մեքենաները մենք վերապրոֆիլավորում ենք և գալիք ձյան տեղումներին ընդառաջ դրանք դառնալու են աղցանիչներ և ձյան ժամանակ մաքրելու են Երևանի փողոցները»,- նշել է Կատվալյանը։