Երկուսին էլ ասացի՝ ոչ մի առևտուր և հետո ես 200% մաքսատուրքեր կսահմանեմ. Թրամփը` ՀՀ-ի և Ադրբեջանի մասին 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում իր դերակատարման և դրա հետ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազանգի մասին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Թրամփը, մասնավորապես, նշել է, որ արագորեն լուծել է հայ-ադրբեջանական հակամարտությունը։ «Պատերազմն ընթանում էր 35 տարի։ Պուտինն ասաց՝ ես չեմ հավատում, որ դուք լուծել եք, քանի որ ես փորձում էի 10 տարի։  Ես լուծեցի գրեթե մեկ օրում։ Ես արեցի առևտրով։ Ասացի, որ մենք ձեզ կկտրենք առևտրից։ Այլևս ոչ մի առևտուր։ Երկուսին էլ ասացի՝ ոչ մի առևտուր և հետո ես 200 տոկոս մաքսատուրքեր կսահմանեմ։ Հաջորդ օրը նրանք զանգահարեցին և ասացին՝ «Լավ»։ 35 տարվա կռիվ, բայց նրանք ընդունեցին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Leave a Comment