Ձերբակալվել են քաղաքագետ Խաչիկ Գալստյանը եւ Արմավիրի նախկին մարզպետը

Հայաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակներում երեկ ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Պատճառը, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին են։ 

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Հետք»-ին հայտնել, որ «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը: 

Լրատվամիջոցի տեղեկություններով Արմավիրի  մարզպետի նախկին տեղակալը Մովսես Քարտաշյանն է։

«Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։ Նախօրեին նույն քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ևս երկու անձ, այդ թվում՝ նշված կուսակցության գլխավոր քարտուղարը: Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Leave a Comment