Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Զեքի Աքթուրքը հայտնել է, որ 49 սիրիացի ուսանողն կսկսի ուսուցում ստանալ թուրքական ռազմական դպրոցներում։
Աքթուրքը նշել է, որ այդ ծրագիրն իրականացվում է երկու երկրների միջև սույն թվականի օգոսոսի 13-ին կնքված «Կրթության և խորհրդատվության համատեղ փոխըմբռնման հուշագրի» շրջանակներում։
Սիրիացի ուսանողներից 10-ը կրթություն կստանան ցամաքային զորքերում, 18-ը՝ ռազմածովային ուժերում, իսկ 21-ը՝ ռազմաօդային ուժերում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
131 դիտում