Քուչակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ


Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15։03-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ- Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են Lexus և Daewoo մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Daewoo մակնիշի ավտոմեքենան հայտնվել է երթևեկելի հատվածից դուրս։

Մեկ տուժած տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Daewoo մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

198 դիտում

Leave a Comment