Սիրիացի ուսանողներն ուսուցում կստանան թուրքական ռազմական դպրոցներում


Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Զեքի Աքթուրքը հայտնել է, որ 49 սիրիացի ուսանողն կսկսի ուսուցում ստանալ թուրքական ռազմական դպրոցներում։

Աքթուրքը նշել է, որ այդ ծրագիրն իրականացվում է երկու երկրների միջև սույն թվականի օգոսոսի 13-ին կնքված «Կրթության և խորհրդատվության համատեղ փոխըմբռնման հուշագրի» շրջանակներում։

Սիրիացի ուսանողներից 10-ը կրթություն կստանան ցամաքային զորքերում, 18-ը՝ ռազմածովային ուժերում, իսկ 21-ը՝ ռազմաօդային ուժերում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

131 դիտում

Leave a Comment