Վայոց ձորի մարզում բախվել են «Nissan Qashqai»-ը և «Mercedes Sprinter»-ը

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Նորավանք տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Արայիկ Մ․-ի վարած «Nissan Qashqai» մակնիշի և Երևանի բնակիչ 43-ամյա Ներսես Մ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

 

Leave a Comment