Ցուցադրական մեծամտություն, թերարժեքության բարդույթ և վատ քողարկված անվստահություն

Նայեցի Արարատ Միրզոյանի երեկվա հարցազրույցը Պետրոսին։ 

Ինչ խոսք, որպես ժամանակին ԱԺ խոսնակ նա ավելի համապատասխան էր իր ֆունկցիային։

Ցուցադրական մեծամտություն, թերարժեքության բարդույթ և վատ քողարկված անվստահություն + լիքը ստեր/կտեր/պոնտեր։ 

Եթե կարճ՝ այդքանը։

Ավելի բովանդակային և կետ առ կետ կանդրադառնայի նույն տաղավարում, սակայն արդեն 7 տարի է, ինչ Պետրոսը չունի ինձ եթեր տրամադրելու նվազագույն խիզախությունը։

Այո, այո՝ «ժողբաստիոնի» Հ1-ը ի թիվս այլ խայտառակությունների ունի նաև սև ցուցակ:

Ուստի կամ այսօր-վաղը երեկոյան լայվով կանդրադառնամ, կամ կմնա տոներից հետո։

Եթե չինական օրացույցով գալիք տարին հրեղեն նժույգի է, ապա մերով պիտի վառված ՔՊ-ի տարի լինի։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Leave a Comment