Քաղաքապետարանը միակ սուբյեկտը չի, որ էս քաղաքում պետք է ձյուն մաքրի. Ավինյան


Հասարակություն


Երևանի քաղաքապետարանը միակ սուբյեկտը չի, որ էս քաղաքում պետք է ձյուն մաքրի, այս մասին ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ուզում եմ հիշեցնել մեր գործընկերներին, որ իրենք ունեն պարտավորություններ։ Հստակ իրավական կարգավորումներ կան, որ մասնավոր բիզնեսի պարտավորությունն  է իր դիմացի հատվածը մաքրելը։ Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ ձեր պարտավորության մասին հիշեք»,-ասաց քաղաքապետը։

Նա նշեց, թե այս օրերին 59 տեխնիկա է աշխատել Երևանի փողոցներում, մոտ 1500 տոննա աղ է ցանվել։ Կան փողոցներ, մայթեր, որտեղ դեռ խնդիրներ կան։

«Այդ խնդիրները պետք է լուծվեն մասնավոր գործընկերների, համատիրությունների կողմից»։


Leave a Comment