Լրագրողի հարցին, որ Փաշինյանն ընդունել էր բարեվարքության կանոններ ՔՊ-ի համար՝ նշելով, որ հայհոյանքին հայհոյանքով ու վատ բառապաշարով չեն պատասխանում, բայց ավագանու նիստերի ժամանակ պատկերն այլ է, ո՞րն է դրա պատճառը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տարեվերջյան ասուլիսում այսպես արձագանքեց. «Մոտավորապես փողոցային բարքերով այն անձինք, որոնք պատահմամբ հայտնվել են ավագանու կազմում, պարբերաբար ստիպում են իրենց իսկ լեզվով հիշեցնել, թե ինչպիսին են կարգն ու կանոնը: Ես շատ ցավում եմ, որ ստիպված եմ լինում տարին մեկ անգամ նման արձագանք ունենալ»:
Նրա խոսքով. «Միգուցե սա միակ այն լեզուն է, որը փողոցային բարքերով առաջնորդվող գործընկերները հասկանում են: Սա այն լեզուն է, որ իրենք ընկալում են: Ցավում եմ, որ դա այդպես է, ես իրականում բացարձակապես հաճույք չեմ ստանում նմանատիպ խոսույթից, դա տհաճ է, նաեւ տհաճ է, որ դու էլ ստիպված ես այդպես արձագանքել: Դա անհրաժեշտ, որոշ դեպքերում անփոխարինելի արձագանք է»:
Ասուլիսն` ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: