ՄԱԿ-ը ներկայումս գրեթե բացակայում է համաշխարհային հակամարտությունների մեծ մասի կարգավորման գործընթացից և պետք է վերադարձնի այդ դերը, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռաֆայել Գրոսսին։
«Այսօր, եթե նայեք աշխարհի հակամարտությունների մեծ մասին, կտեսնեք մեկ բան. ՄԱԿ-ը այնտեղ չէ։ Ես նկատի ունեմ ամենը՝ Սուդանից մինչև Թաիլանդ, Կամբոջա։ Դուք կարող եք գիծ քաշել քարտեզի վրա՝ անցնելով Եվրոպայով, Ուկրաինայով և Ռուսաստանով, ապա Հնդկական ենթամայրցամաքով, և ամենուրեք մենք տեսնում ենք նույն բանը։ Ես կարծում եմ, որ սա կարելի է փոխել։ Այստեղ (ԱԷՄԳ- խմբ.) դա արդեն արվել է, ինչը նշանակում է, որ դա կարելի է անել նաև այնտեղ։ Սա ներգրավվածության և, ամենակարևորը, վստահության հարց է», – ասել է նա։