Նոր տարվա գիշերը  տեղումներ ենք ունենալու, ինչը նշանակում է, որ դեռեւս հանգստի ժամանակ չունենք. Տիգրան Ավինյան

Երեւանի քաղաքապետարանի այս տարվա վերջին գործակարգավարական խորհրդակցությունը  քաղաքապետ Տիգրան Ավինյանը սկսեց նոր նշանակման մասին լուրով. Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Օֆելյա Սիմոնյանը: Այնուհետեւ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ներկայացրեց ձնամաքրման աշխատանքները:

Արեյանն ասաց, որ մայրաքաղաքի ցածրադիր գոտում ձյան շերտի հաստությունը եղել է 10-15սմ, իսկ հյուսիսային գոտում՝  15-20: Նա նշեց, որ նախապես պատրաստված էին, խոշոր տրամաչափի եւ միջին ֆունկցիոնալության տեխնիկան բաշխված էր նախապես, եւ ճիշտ ժամանակին սկսվել են ձնամաքրման աշխատանքները: «Ամենածանր աշխատանքը, թող տարօրինակ չթվա, ոչ թե ամբողջ գիշեր թաց տեղումների հետ աշխատելն էր, որքան երեկ երեկոյան ջերմաստիճանի կտրուկ անկումը, եւ մենք ամեն ինչ արեցինք, որ քաղաքում խնդիր չառաջանա »,-ասաց քաղաքապետի խորհրդականը: Մեր տեխնիկան ու մեր հերթապահները պետք է պատրաստ լինեն

Մանրամասն՝ տեսանյութում.

«Մեր արձագանքն  այս անգամ ավելի օպերատիվ է եղել եւ ավելի պատրաստված ենք եղել: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ հենց Նոր տարվա գիշերը ամենայն հավանականությամբ տեղումներ, ենք ունենալու, սա նշանակում է, որ դեռեւս հանգստի ժամանակ չունենք, եւ, որպեսզի քաղաքը լինի անցանելի»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Գործակարգավարական խորհրդակցությունը՝ տեսանյութով.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment