Պուտինը սահմանել է Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Բաժանորդագրվել

Հիշատակի օրվա սահմանումը կարևոր նշանակություն կունենա պատմության կեղծմանը հակազդելու հարցում։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել ապրիլի 19-ը Ռուսաստանում հիշատակի նոր օր սահմանելու մասին։ Այն նվիրված է նացիստների և նրանց հանցակիցների կողմից խորհրդային ժողովրդի դեմ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ իրականացված ցեղասպանությանը։

Փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում։

Օրենքի նախագիծը ՌԴ Պետդումա է ներկայացվել պատգամավորների խմբի կողմից այս տարվա նոյեմբերին։ Նրանք առաջարկել են ապրիլի 19-ը Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օր դարձնել։

Ինչպես նշված է բացատրական գրության մեջ, այս հիշատակի օրվա սահմանումը կարևոր նշանակություն կունենա պատմության կեղծմանը հակազդելու հարցում։

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ ԽՍՀՄ-ում ավելի քան 13 մլն քաղաքացիական բնակչություն գերմանա-ֆաշիստական ​​օկուպացիայի զոհ դարձավ։ Միլիոնավոր խաղաղ բնակիչներ սպանվեցին, կենդանի այրվեցին, տանջամահ արվեցին համակենտրոնացման ճամբարներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ոչ մի երկրի քաղաքացիներ այնպիսի տանջանքներ չեն կրել, որքան խորհրդային ժողովուրդը։

Leave a Comment