2026-ին կենտրոնանանք իշխանափոխության հասնելու համար ու սառեցնենք ներընդդիմադիր «կրակոցները». Էդուարդ Շարմազանով

Դեկտեմբեր 26,2025 14:00

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

2026-ի առաջնային նպատակը պետք է լինի ոչ թե ընդդիմափոխությունը, այլ՝ իշխանափոխությունը։

Եթե ուզում ենք հասնել իշխանափոխության, անհրաժեշտ է չսրել ու դադարեցնել ներընդդիմադիր հակամարտությունը։
Գլխավոր նպատակին՝ իշխանափոխությանը հասնելու համար,անհրաժեշտ է համակարգված պայքար նիկոլիզմի դեմ։

Միայն այս պարագայում է հնարավոր ազատվել նիկոլիզմից։

Բոլորիս ցանկանում եմ, որ 2026-ին կենտրոնանանք իշխանափոխության հասնելու համար ու սառեցնենք ներընդդիմադիր «կրակոցները»։

Աստված պահապան մեր հայրենիքին ու ժողովրդին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment