Հայ պաշտոնյաների հետ մեր շփումներում մենք բարձրացնում ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ազգայնացման հարցը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի քաղաքացիների և արտասահմանում ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը միշտ ՌԴ առաջնահերթություններից է․ նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով գործարար Սամվել Կարապետյանի կալանքը Հայաստանում:

«Մենք այս աշխատանքն իրականացնում ենք բացառապես օտարերկրյա պետության օրենքներին և ինքնիշխանությանը համապատասխան։ Հայ պաշտոնյաների հետ մեր շփումներում մենք բարձրացնում ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ազգայնացման հարցը և առաջարկում ենք համատեղ փնտրել լուծում, որը հաշվի կառնի ինչպես հանրապետության, այնպես էլ ռուս ձեռնարկատիրոջ շահերը», – նշել է Զախարովան՝ հավելելով, որ նմանատիպ իրավիճակում այլ գործարարներ զգուշավոր են դարձել իրենց նախագծերի հեռանկարները գնահատելիս:

Leave a Comment