Ապօրինի գործարքներ չեն եղել, դա դատախազության գնահատականն է, որի հետ համաձայն չենք. Վարդան Ղուկասյանի փաստաբան

Ապօրինի գործարքներ չեն եղել, դա դատախազության գնահատականն է, որի հետ համաձայն չենք։ Դա եղել են սովորական, ընթացիկ աճուրդներ, որոնք առ այսօր իրականացվում են, եղել են հողամասեր, որոնք աճուրդի են դրվել, մարդիկ դիմել են և աճուրդային կարգով հողամաս գնել։

Հիմա այս ամենում խնդիր չեն տեսել, հանցակազմ են գտել վերջին մասում, երբ աճուրդի արդյունքում քաղաքապետը որոշում է կայացնում, որ կադաստրում գրանցեն, ինչն անհասկանալի է։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Փաստաբանը նշեց, որ քրեական գործով որոշ ապացույցներ, որոնք եղել են հօգուտ Վարդան Ղուկասյանի, չեն ուղարկվել դատարան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment