
«Եթե ԵՄ- ն ներքաշվի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, ապա անհաջողության դեպքում այն կարող է փլուզվել»,- «РИА Новости»–ի փոխանցմամբ, նշված է «Իլ Ֆատտո Քվոտիդիանո» պարբերականի հրապարակման մեջ:
Չգիտենք՝ Եվրոպայում իշխանությունները հացին կամ ջրին ինչ-որ բան խառնո՞ւմ են, թե ոչ, բայց, դատելով ամենից, այնտեղ գրեթե բոլորի ուղեղների հետ ինչ-որ բան այն չէ, ինչպես մեր ժողովուրդն է ասում նման դեպքերում, տախտակները պակաս է… Ընդ որում, նույնիսկ նրանցից ոմանց, ովքեր դեմ են վերոնշյալ պատերազմին, որովհետև ապուշ պետք է լինել կարծելու համար, որ Ռուսաստանի դեմ պատերազմը կարող է և հաջողություն ունենալ, բայց անհաջողության դեպքում ԵՄ-ն կփլուզվի:
Եվ տխմարության հաջորդ արտահայտությունը՝ Եվրամիությունը կփլուզվի. սրանից բխում է, որ Եվրամիության անդամ պետությունները չեն ոչնչանա, պարզապես ԵՄ-ն, որպես եվրոպական կազմակերպություն, կփլուզվի: Երևի լրիվ են գժվել կամ կորցրել իրականության համարժեք գնահատման կարողությունը, որովհետև չեն հասկանում մի շատ պարզունակ բան. Ռուսաստանի դեմ պատերազմի դեպքում ԵՄ անդամ պետությունները րոպեների ընթացքում հիմնովին կոչնչանան, կմոխրանան, իսկ այդ պետությունների ղեկավարները, ռազմաքաղաքական վերնախավը, ԵՄ ղեկավարության քաղաքական պոռնիկները, ներառյալ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ոչ թե կմոխրանան, այլ կգոլորշիանան, երբ իրենց համբուրելու եկած ռուսական ջերմամիջուկային մարտագլխիկի կամ ռումբի պայթյունից կառաջանա դժոխային՝ տասնյակ միլիոնավոր աստիճանների հասնող ջերմություն:
Հրապարակման մեջ նշված է նաև, որ հարվածի տակ կարող է հայտնվել Եվրամիության պետությունների տարածքային ամբողջականությունը։ Գրողն այդպես էլ չի հասկացել, որ ԵՄ պետությունների տարածքային ամբողջականության խախտման կամ հարվածի տակ հայտնվելու մասին խոսելն իրեն, մեղմ ասած, ծիծաղելի վիճակում է դնում, որովհետև միջուկային հակամարտությունից հետո պետություն պետք է մնա, որ հնարավոր լինի խոսել դրա տարածքային ամբողջականության հարվածի տակ հայտնվել-չհայտնվելու մասին, մինչդեռ դրանից հետո, ինչպես արդեն նշեցինք, այդ պետությունները կմոխրանան:
Եվրոպայում իրականության այսպիսի աղավաղված ընկալումը հավանաբար գալիս է այն թյուր պատկերացումից, թե իրենց և Ռուսաստանի միջև պատերազմը լինելու է այնպես, ինչպես այժմ Ուկրաինա (Արևմուտք)- Ռուսաստան հակամարտությունն է, այսինքն՝ առանց միջուկային զենքի, սովորական սպառազինության գործածման: Ոչ, այդպես չի լինելու: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության այլ ներկայացուցիչներ քանիցս դա հասկացրել են Եվրոպայի քաղաքական պոռնիկներին ու ՆԱՏՕ-ի բազեներին, բայց վերջիններս իրենց, ցավոք, երկարականջի տեղ դրած, չլսելու և չտեսնելու են տվել:
Հոդվածագրի արտահայտած միակ միտքը, որի հետ կարելի է համաձայն լինել, հետևյալն է. «Եսամոլությունը, կոշտ անհատականություններն ու դատարկ կարգախոսները Եվրոպայում բավական են»:
Մոսկվան վերջին տարիներին հայտարարում է Արևմտյան սահմանների մոտ ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվության մասին։ Դաշինքն ընդլայնում է նախաձեռնությունները և դա անվանում է «ռուսական ագրեսիայի զսպում»։ Կրեմլը բազմիցս մտահոգություն է հայտնել Եվրոպայում ռազմաքաղաքական դաշինքի ուժերի ավելացման կապակցությամբ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում մանրամասն բացատրել է, որ Մոսկվան չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա, Դրանում ոչ մի իմաստ չկա: Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ արևմտյան քաղաքական գործիչները պարբերաբար վախեցնում են իրենց բնակչությանը ռուսական երևակայական սպառնալիքով, որպեսզի ուշադրությունը շեղեն ներքին խնդիրներից, սակայն «խելացի մարդիկ շատ լավ հասկանում են, որ դա ֆեյք է»:
Երեկ հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ի ինքնաթիռը հետախուզություն է իրականացրել Ռուսաստանի սահմանների մոտ, Մուրմանսկի շրջանում: Կոլայի թերակղզու գոտում աշխատել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հականավային «Boeing P-8 Poseidon»-ը: Այս մասին դեկտեմբերի 23-ին, «Вечерняя Москва»–ի փոխանցմամբ , հայտնել է «Shot Telegram» ալիքը։
Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների, օդանավը դուրս է եկել Իսլանդիայից և թռիչք կատարել 8,5 կիլոմետր բարձրության վրա: Ինքնաթիռը նախատեսված է պարեկության շրջանում սուզանավերի հայտնաբերման և ոչնչացման, հետախուզության, հականավային ու փրկարարական գործողություններին մասնակցելու համար: Հարկ է նշել, որ Մուրմանսկը Ռուսաստանի ռազմածովային ուժերի խոշորագույն նավահանգիստներից մեկն է, որտեղ մտնում, հանգրվանում և որտեղից ելնում են բազմաթիվ միջուկային սուզանավեր:
Դեկտեմբերի 18-ին ամերիկյան ռազմավարական նշանակության հետախուզական անօդաչու թռչող սարքը թռչել է Սև ծովի ջրատարածքի վրայով։ «Shot»-ը նշել է, որ ԱՄՆ-ի «RQ-4 Global Hawk» անօդաչու թռչող սարքը՝ «FORTE10» կանչով, շրջապտույտներով թռչել է Սևաստոպոլի կողմից, այն հետախուզություն է իրականացրել Ղրիմի շրջանում:
Դեկտեմբերի 8-ին Սև ծովի ջրատարածքի վրայով պտտվել է նաև բրիտանական ռազմաօդային ուժերի «Boeing RC-135W Rivet Joint» հետախուզական ինքնաթիռը: Նրա ներկայության պատճառով «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել թռիչքի բարձրությունը բարձրացնել 300 մետրով։ Կարծում ենք, ինքնին հասկանալի է, որ թանկարժեք ինքնաթիռները հենց այնպես օդ չեն բարձրացնում, հենց այնպես վառելիք չեն ծախսում ու հասնում նույնիսկ հեռավոր Մուրմանսկի մոտ: Պատրաստվում են…
ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկյան կողմը շարունակում է Ուկրաինայի հետ կիսվել հետախուզական տեղեկատվությամբ: Ահա սա է Ռուսաստանի հետ հարաբերություններն իբր բարելավել ցանկացող ԱՄՆ-ը:
Արթուր Հովհաննիսյան