Ռուսաստանը նախատեսում է հացահատիկից բացի Հայաստան մատակարարել նաև այլ ապրանքներ, այդ թվում՝ պարարտանյութեր, Ադրբեջանի տարածքով անցնող երթուղով, «Ռոսիա 24» հեռուստաալիքին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Վերջերս տեղի ունեցավ շատ կարևոր իրադարձություն՝ մենք ունեցանք ռուսական հացահատիկ տեղափոխող առաջին գնացքի անցումը Ադրբեջանի և Վրաստանի միջով դեպի Հայաստան։ Սա առաջին դեպքն է ավելի քան 30 տարվա ընթացքում, և առաջին դեպքն է Հայաստանի և Ադրբեջանի անկախացումից ի վեր, երբ հացահատիկ տեղափոխող գնացք է անցել այդ տարածքով։ Դա ռուսական հացահատիկ էր, ապա՝ ղազախական հացահատիկ, և մենք նաև քննարկում ենք այս գիծը այլ տեսակի բեռներով, այդ թվում՝ պարարտանյութերով բեռնելու հնարավորությունը», – ասել է նա։