Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընթացող միջազգային ընկերական մրցաշարի երկրորդ տուրում 5-1 հաշվով հաղթել է Ղրղզստանի ընտրանուն:
Ռուբեն Նազարեթյանի հավաքականից դուբլ գրանցել են Արսեն Պետրոսովը և Նիկիտա Խրոմիխը, մեկ գոլ խփել է Դենիս Նևեդրովը:
Հայաստանի հավաքականը նախօրեին 2-1 հաշվով հաղթել էր Մոլդովայի թիմին:
Վերջին խաղում Հայաստանի ընտրանու մրցակիցը կլինի Վրաստանի հավաքականը: