«Մեր քաղաքացիների մոտ հույս է արթնացել, որ կարող են քաղաքական գործընթացներով երկրում փոփոխություն բերել, և «Մեր ձևով» շարժմանը միանալը կապում եմ դրա հետ»,- «Մեր ձևով» ժողովրդական շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Աշոտ Ֆարսյանը։
Նա հայտնեց, որ շարժմանն արդեն միացել է շուրջ 15000 քաղաքացի։ Նաև տեղեկացրեց, որ սկսել են իրենց տնտեսական ծրագրերը, ունենում են բազմաթիվ հանդիպումներ քաղաքացիների հետ։ Նրանց հետ շփման ընթացքում ավելի խորն են հասկացել խնդիրները և որոշ դեպքերում անգամ փոխել են իրենց պատկերացումները։
Հարցին՝ ո՞րն է շարժման հաջողության գրավականը, որ հազարավոր քաղաքացիներ են միանում, Աշոտ Ֆարսյանը պատասխանեց․ «Երկու գործոն է դեր խաղացել՝ Սամվել Կարապետյանի գործոնը, մյուսը հենց քաղաքացիների կողմից քաղաքական ուժի պահանջն է, որովհետև մենք տեսնում էինք, որ քաղաքացիների շրջանում բարձր են ընդդիմադիր տրամադրությունները, բայց չկար ուժ, որը համապատասխաներ քաղաքացիների ցանկություններին»։
«Մեր ձևով» ժողովրդական շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու համաժողովն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: