Դեկտեմբերի 22-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելել է Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։
📢 Այցի ընթացքում Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված անչափահասների, այդ թվում՝ օտարերկրացիների, ինչպես նաև իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող ազատությունից զրկված կանանց հետ։
➡️ Պաշտպանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նշված անձանց խցերով և կացարաններով, ծանոթացել պահման պայմաններին, ինչպես նաև նրանց իրավունքների իրացման հնարավորություններին։
➡️ Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը երեխաներին և ազատությունից զրկված տղաներին հանձնել է նախատոնական նվերներ։
➡️ Մարդու իրավունքների պաշտպանը ողջունելի է համարում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանների էական բարելավումը, մասնավորապես՝ երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակների, ինչպես նաև խցերի վերանորոգումն ու կահավորումը` միևնույն ժամանակ կարևորելով, որպեսզի այդ բարեփոխումները լինեն շարունակական: Պաշտպանն ընդգծում է, որ այդ հանգամանքը նպաստում է ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման գործընթացի արդյունավետ իրականացմանը։
📌 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և ՄԻՊ աշատակազմի այցերը քրեակատարողական հիմնարկներ կրում են շարունակական բնույթ:
Մարդու իրավունքների պաշտպան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: