ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ է դրվել հայանպաստ կարևոր մի բանաձևի նախագիծ: Փաստաթղթով առաջարկվում է թույլ չտալ նախագահին շրջանցել Ադրբեջանին օգնության ցուցաբերումն արգելող օրենքը: Ինչո՞ւ հենց հիմա. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Հիշեցնեմ նախապատմությունը. 907 ուղղման մասին է խոսքը, որն ընդունվել էր 1992թ.-ին՝ որպես պատժամիջոց Ադրբեջանի նկատմամբ, որը Հայաստանի և Արցախի շրջափակումն էր իրականացնում: Տարիներ անց Կոնգրեսը նախագահին թույլ տվեց անհրաժեշտության դեպքում շրջանցել այդ արգելքը և եթե ԱՄՆ միջազգային շահերից է բխում, հնարավորություն էր տալիս նախագահին, անկախ այս օրինագծի առկայությունից, այնուամենայնիվ, օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Բաքվում ամեն ինչ անում էին, որ կարողանային հասնել այս սահմանափակման վերացմանը և համարում էին, որ հայ-ադրբեջանական այդ խաղաղ համաձայնագրի նախաստորագրումը դա հենց այն հիմքն է, որը հնարավորություն կտա վերջնականապես հանել 907 ուղղումը: Սպիտակ տանը, ինչպես հասկանում եմ, այդպես չեն կարծում »,-ասել է Երկանյանը:
Կոնկրետ ի՞նչ է ենթադրում նախագիծը:
Մանրամասները՝ տեսանյութում: