Դեսպան Քվինը նույնպես հետ կկանչվի ԱՄՆ

«ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Երևան է ժամանել 2023 թվականի փետրվարին։ Սովորաբար ԱՄՆ դեսպանների գործուղման ժամկետը կազմում է երեք տարի։ Politico-ի տեղեկությունների համաձայն՝ նա և ևս շուրջ 30 ԱՄՆ դեսպաններ հունվարին հետ կկանչվեն։

Հետևաբար, դեսպան Քվինը Վաշինգտոն կվերադառնա իր պաշտոնավարման ժամկետի ավարտից ընդամենը մեկ ամիս առաջ»,-գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

***

Արդեն տեղեկություն է տարածվել, որ ԱՄՆ–ն հետ է կանչում դեսպաններին մոտ 30 երկրից, այդ թվում ՀՀ–ից` նրանք բոլորն իրենց պաշտոնները ստանձնել են նախորդ նախագահ Ջո Բայդենի օրոք, հայտնում է Associated Press-ը:

Այդ մասին լրատվամիջոցին հայտնել է Պետդեպարտամենտի երկու պաշտոնյա, անանուն մնալու պայմանով։ Նշվում է, որ դեսպանները չեն դադարեցնի իրենց դիվանագիտական գործունեությունը, այլ, ԱՄՆ վերադառնալով, կարող են զբաղեցնել այլ դիվանագիտական պաշտոններ։

Պետդեպարտամենտը հրաժարվել է մանրամասնել կոնկրետ թվերը կամ նշել ներգրավված դեսպաններին, սակայն դա համարել է «ստանդարտ գործընթաց ցանկացած վարչակազմում»: Նշվել է նաև, որ դեսպանը «նախագահի անձնական ներկայացուցիչն է և նախագահի իրավունքն է՝ ապահովել, որ այդ երկրներում լինեն այնպիսի անձինք, ովքեր առաջ են տանում America First օրակարգը»:

Առավելապես մեծ թվով՝ 13 դեսպան հետ է կանչվելու Աֆրիկայից։

Ասիայում դեսպաններ հետ կկանչվեն հետևյալ երկրներից՝ Ֆիջի, Լաոս, Մարշալլյան կղզիներ, Պապուա Նոր Գվինիա, Ֆիլիպիններ և Վիետնամ:

Եվրոպայում փոփոխություններ կլինեն միայն 4 երկրում՝ Հայաստան, Մակեդոնիա, Մոնտենեգրո և Սլովակիա։

Leave a Comment