Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն 2025 թվականն ավարտեց «Ռեալում» խփած 59 գոլով՝ կրկնելով պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը (2013 թվական) մեկ օրացուցային տարում խփած գոլերի քանակով մադրիդյան ակումբում։
Լա Լիգայի 17-րդ տուրում Արքայական թիմը Մբապեի եւ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթել է «Սեւիլիային»։
«Շատ ուրախ եմ՝ ծննդյանս օրը կրկնել Ռոնալդուի ռեկորդը։ Կհանդիպենք հունվարի 4-ին «Բետիսի» դեմ խաղում։ Երջանիկ Սուրբ Ծնունդ եւ Նոր տարի եմ մաղթում բոլոր մադրիդիստներին։
Կրիշտիանուն իմ ընկերն է եւ կուռքը։ Գոլս նրա ոճով տոնելը նվիրված էր Ռոնալդուին։ Նա օգնել է ինձ հարմարվել «Ռեալում»։ Մենք շատ ենք զրուցել։ Լավագույն մաղթանքներս Ռոնալդուին»,- Մբապեի խոսքը մեջբերում է AS-ը։
Մբապեն դեկտեմբերի 20-ին դարձավ 27 տարեկան։