«Լիվերպուլի» և Մոհամեդ Սալահի միջև կոնֆլիկտը գրեթե հարթվել է, սակայն եգիպտոսցի ֆուտբոլիստի հնարավոր հեռանալու մասին լուրերը չեն դադարում։ Լրագրող Էկրեմ Կոնուրի տվյալներով՝ ՊՍԺ-ն շարունակում է պահպանել հետաքրքրությունը Սալահի նկատմամբ, սակայն մոտ ժամանակներս որևէ կոնկրետ քայլ չի նախատեսում իրականացնել։
«Յուվենտուսը», «Գալաթասարայը», ինչպես նաև սաուդյան «Ալ-Իթիհադը» և «Ալ-Հիլալը» նույնպես շարունակում են ուշադիր հետևել 33-ամյա խաղացողի շուրջ ստեղծված իրադարձություններին։
Սալահի գործող պայմանագրի ժամկետը մերսիսայդցիների հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Ընթացիկ մրցաշրջանում «փարավոնը» «կարմիրների» կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ խփելով 5 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ Սալահի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։