Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Հովսեփյանի համանով փոփոխության է ենթարկվել խափանման միջոց կիրառելիս տեղեկությունը տրամադրելու մասին որոշումը։ Iravaban.net-ը ներկայացնում է որոշման ինկորպորացիան։
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման 19-րդ կետով. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով. ինչպես նաև քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնելու և այդ մասին Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տեղեկացնելու գործընթացը կանոնակարգելու նպատակով սահմանվում է՝
- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված խափանման միջոցներ կիրառելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման 19-րդ կետի համաձայն ժամանակավորապես վերցնել մեղադրյալի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում «Mulberry» էլեկտրոնային համակարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի քաղաքացիության ծառայություն (փոփ. 08.11.2023. N 258-L) և
- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված «Բացակայելու արգելքը» խափանման միջոց կիրառելիս՝ մեղադրյալի Հայաստանի Հանրապետությունից բացակայելն արգելելու մասին որոշում կայացնելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման համաձայն՝ համապատասխան տվյալները «Mulberry» էլեկտրոնային համակարգով ուղարկել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրելու համար (փոփ. 08.11.2023. N 258-L)
- կիրառված խափանման միջոցը վերացնելու և/կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հսկող դատախազի որոշումն ստանալուց հետո անմիջապես մեղադրյալին վերադարձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և այդ մասին անհրաժեշտ տեղեկատվությունն անհապաղ բայց ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում «Mulberry» էլեկտրոնային համակարգով ուղարկել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (փոփ. 08.11.2023. № 258-L)
- սույն հանձնարարականի 1-ին կետի 1-3-րդ կետերով նախատեսվա տեղեկատվությունը ոչ աշխատանքային ժամերին կամ օրերին, ինչպես նաև Mulberry էլեկտրոնային համակարգի խափանման դեպքում Հայաստանի Հանրապետությա ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությա գլխավոր վարչություն կամ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն ուղարկե էլեկտրոնային կապի այլ միջոցներով՝ համապատասխան պաշտոնատար անձի հավաստիանալով ուղարկված տեղեկատվությունն ստացված լինելու մասին (փով 08.11 2023. N 258-L)
5) «Բացակայելու արգելք» խափանման միջոցն այլ խափանման միջոցով (բացառությամբ կալանքի, տնային կալանքի և վարչական հսկողության) փոխելիս՝ նա խափանման միջոց ընտրելու հիմքերը նախապես համաձայնեցնել Հայաստան Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի համապատասխան ոլորտ համակարգող տեղակալի, իսկ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե նախագահի համակարգման ոլորտում գտնվող ստորաբաժանումների դեպքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետ։
Սույն ենթակետով նախատեսված դեպքերում մեղադրյալին կարող վերադարձվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը։ (ենթ. լրաց 19.12.2025. N 289-L)