Ռուսաստանի ՊՆ կդադարեցնի Գերմանիայի և այլ արևմտյան երկրների հետ կնքված ռազմական համաձայնագրերը

Ռուսաստանի կառավարությունը լիազորել է Պաշտպանության նախարարությանը դադարեցնել Գերմանիայի, Լեհաստանի, Նորվեգիայի և այլ արևմտյան երկրների հետ 1992-2002 թվականներին կնքված մի շարք ռազմական համաձայնագրեր։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պորտալում։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը լիազորված է դադարեցնել հետևյալ միջազգային պայմանագրերը՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության միջև 1993 թվականի ապրիլի 13-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մոսկվայում 1993 թվականի հուլիսի 7-ին, և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և Նորվեգիայի Թագավորության պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մոսկվայում 1995 թվականի դեկտեմբերի 15-ին», – ասվում է փաստաթղթում։

Բացի այդ, դադարեցվել են նաև Բուլղարիայի հետ 1992 թվականի օգոստոսի 4-ի, Ռումինիայի հետ 1994 թվականի մարտի 28-ի, Դանիայի հետ 1994 թվականի սեպտեմբերի 8-ի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հետ 1997 թվականի մարտի 18-ի, Նիդեռլանդների հետ 1997 թվականի հունիսի 18-ի երկկողմ համագործակցության համաձայնագրերը: Սա վերաբերում է նաև Խորվաթիայի հետ 1998 թվականի դեկտեմբերի 18-ի, Բելգիայի հետ 2001 թվականի դեկտեմբերի 19-ի և Չեխիայի հետ 2002 թվականի ապրիլի 16-ի համաձայնագրերին:

Leave a Comment