Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով Հայաստան է հասել 22 վագոն բենզինով բեռնված գնացքը


Դեկտեմբերի 19-ին Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով Հայաստան է հասել 22 վագոն բենզինով բեռնված գնացքը: Դա հնարավոր է դարձել բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման արդյունքում:


Այս պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 28-ին Գաբալայում ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ:


Վառելիքը գնվել է Ադրբեջանից: Բեռը պատկանում է մասնավոր երկու ընկերությունների: Ընդհանուր 1218 տոննա A95 տեսակի պրեմիում ավտոբենզին է:


Ադրբեջանից Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումները հնարավոր են դարձել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունների, ինչպես նաև Միացյալ Նահանգների և Հայաստանի կառավարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերի շնորհիվ:


Ավելի վաղ Ադրբեջանի տարածքով ռուսական և ղազախական ցորենով բեռնված գնացքներ էին ժամանել Հայաստան:

Դիտումների քանակ8

Leave a Comment