ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգա. ովքե՞ր են շարունակում, ովքե՞ր՝ հավաքում ճամպրուկները

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգան ամենամյա մրցաշար է, որին մասնակցում է 36 թիմ։ Մրցաշարն անցկացվում է լիգայի համակարգով՝ 36 թիմի մասնակցությամբ։

Լիգայի փուլ. Յուրաքանչյուր թիմ անցկացնում է 6 հանդիպում տարբեր մրցակիցների հետ (3-ը՝ տանը, 3-ը՝ դրսում)։

Փլեյ-օֆֆ դուրս գալը

  • Լավագույն 8 թիմերը ուղիղ դուրս են գալիս 1/8 եզրափակիչ
  • 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը մասնակցում են անցումային փլեյ-օֆֆ փուլին (երկխաղյա դիմակայությամբ)՝ մյուս ուղեգրերը վիճարկելու համար։ Այստեղ ավելի բարձր վարկանիշ ունեցող թիմերը մրցում են ավելի ցածր հորիզոնականներում հայտնվածների հետ։
  • 25-ից 36-րդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս են մնում հետագա պայքարից։
  • Եզրափակիչ փուլ. Փլեյ-օֆֆ փուլից սկսած՝ թիմերը մրցում են երկխաղյա համակարգով (տուն և դուրս), բացառությամբ եզրափակիչի, որը բաղկացած է մեկ հանդիպումից։

Նշենք, որ մրցաշարի գործող գավաթակիրը Լոնդոնի «Չելսին» է։ 2024/25 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն ճանաչվել է Սիրիել Դեսերսը՝ 10 գոլով։ Նախորդ մրցաշրջանում (2024/25) մեկ խաղում գոլերի միջին արդյունավետությունը կազմել է 2.82 գոլ։

ԿԼ-ի 2025/2026թթ․ մրցաշրջանի լիգայի փուլի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը

Leave a Comment