18 դեկտեմբերի 2025 – 13:52 AMT
PanARMENIAN.Net – 2025 թվականի դեկտեմբերի 18-ին շարունակվել է հայտնի գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործերով դատական նիստը։
Բաքվի ռազմական դատարանում դատախազը ցմահ ազատազրկում է պահանջել Ռուբեն Վարդանյանի համար, հայտնում է Minval.az-ը։
Նրա գործն առանձին է քննվում։
Դեկտեմբերի 17–ի նիստում հայտարարվել էր, որ Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործերով դատաքննությունն ավարտվել է։
Ռուբեն Վարդանյանին Բաքուն մեղադրում է Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման և այլ ծանր հանցագործությունների մեջ, թեև Վարդանյանը երբևէ չի մասնակցել մարտական գործողությունների, նույնիսկ չի եղել Արցախում պատերազմի ժամանակ։