Ձգտելու ենք մեր լավագույն խաղը ցուցադրել Նոայի դեմ․ Նիկոլայ Միխայլենկո — Armsport.am

Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Նիկոլայ Միխայլենկոն մասնակցել է Լյուբլինում կայացած նախախաղային մամուլի ասուլիսին՝ պատասխանելով լրագրողների հարցերին Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի եզրափակիչ՝ 6-րդ տուրի «Նոայի» դեմ հանդիպմանն ընդառաջ։

— Ի՞նչ կարող ես ասել մրցակցի մասին։

— Գիտենք, որ լավ թիմ է, որի կազմում շատ լեգիոնականներ կան։ Մենք դեռ չենք դիտել «Նոայի» խաղերը և չենք վերլուծել նրանց խաղը, բայց հաստատ գիտենք, որ վաղը մեզ համար շատ դժվար է լինելու։ Ձգտելու ենք ցուցադրել մեր լավագույն խաղը։

— «Դինամոն» այլևս շանս չունի դուրս գալու Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ, իսկ «Նոան» կարող է անգամ հայտնվել լավագույն ութնյակում։ Ի՞նչ խնդիրներ են դրված «Դինամոյի» առջև առաջիկա խաղում։

— Մեզ համար խնդիրը միշտ մեկն է՝ մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում։ Բացի այդ, վաղվա խաղը շատ կարևոր է հոգեբանական տեսանկյունից՝ մեր վստահության և հետագա զարգացման համար։

— Ներկայիս Միխայլենկոն ավելի ուժե՞ղ է, քան այն Միխայլենկոն, որը խաղում էր «Ալեքսանդրիայում»։

— Ինքս ինձ գնահատելը իմ գործը չէ, դա երկրպագուների և մարզչական շտաբի խնդիրն է։ Շատ առումներով, հավանաբար, ես ավելի լավն եմ դարձել այն ժամանակվանից, բայց դա դեռևս շատ հեռու է այն մակարդակից, որն ակնկալում եմ ինքս ինձնից ապագայում։

— Ինչպե՞ս եք Ձեզ զգում «Արենա Լյուբլինում»՝ այստեղ անցկացրած այսքան խաղերից հետո։ Արդյոք այն գոնե մասամբ հարազա՞տ է դարձել։

— Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել լեհական կողմին՝ այս մարզադաշտում խաղալու հնարավորության համար։ Բայց, իհարկե, ապագայում ցանկանում ենք խաղալ տանը՝ մեր երկրպագուների աջակցությամբ։ Մենք բոլորս դրան շատ ենք սպասում։

Leave a Comment