Օդինցովոյի դպրոցներից մեկում հարձակում իրականացրած դեռահասն ատում էր մարդկանց ու նրանց անվանում «կենսաբանական թափոններ»

Օդինցովոյի դպրոցներից մեկում զինված հարձակում իրականացրած դեռահասը խոստովանել է մեղքը։

Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, 15-ամյա դեռահասը նախ հարձակվել է դպրոցի անվտանգության աշխատակցի վրա, նրա դեմքին արցունքաբեր գազ ցողել ու դանակահարել, ապա հարձակվել է 10-ամյա մի տղայի վրա, որը չի հասցրել փախչել։ Ստացած վիրավորումից 10-ամյա տղան մահացել է։ Նշվում է, որ նրա հետ նույն դասարանում սովորում էր նաև եղբայրը։

Նշվում է, որ դեռահասը տարված է եղել զենքերով ու ռազմական թեմաներով, դեմ է եղել հրեաներին, մուսուլմաններին ու լիբերալներին։

Նա մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե ինչքան է ատում մարդկանց՝ նրանց անվանելով «կենսաբանական թափոններ» և պնդելով, որ նրանց կյանքն «անիմաստ է»։ Նա նաև ասել է, որ մարդիկ դա հաստատել են իր նկատմամբ իրենց «զզվելի վարքագծով»։

Տղան ձերբակալվել է։

Leave a Comment