Մենք շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Հաջորդ տարվա սկզբից սկսած՝ մենք կձեռնարկենք մի քանի խորհրդանշական քայլեր»,- նշել է Էրդողանը։
Էրդողանը նաև խոսել է այլ թեմաներից։
– Գազայի հատվածում ավելի քան 200,000 տոննա ռումբ է նետվել, Գազան ավերվել է Հիրոսիմայի վրա նետված ռումբից 14 անգամ ավելի հզորությամբ ռումբերից;
– Չնայած Իսրայելի կողմից խախտումների աճին, հրադադարը ընդհանուր առմամբ պահպանվել է Համասի հանգիստ և չափավոր դիրքորոշման շնորհիվ;
– Որպես ՆԱՏՕ-ի միակ դաշնակիցը, որը անմիջականորեն պայքարում է «Իսլամական պետության» դեմ, մենք մեր լիակատար աջակցությունն ենք ցուցաբերում Սիրիայի կառավարությանը;
– Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին փոխադարձ հարձակումները լուրջ սպառնալիք են ներկայացնում Սև ծովում նավարկության անվտանգության համար: Առևտրային և քաղաքացիական նավերի վրա հարձակումները ոչ մեկին օգուտ չեն տալիս: Մենք այս հարցում մեր նախազգուշացումները հստակ փոխանցում ենք երկու կողմերին: