Դուք բերում եք հաշվարկներ, բայց այսօր հայկական ընտանիքում ծնված երրորդ երեխան և 2026 թվականի սեպտեմբերից հետո հայկական ընտանիքում ծնված երրորդ երեխան էապես տարբեր դրամական օգնություն, աջակցություն կամ գումար է ստանալու պետությունից, ինչը սխալ է։ Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Ժողովրդագրական իրավիճակը մեր երկրում վատանում է: Այո, 90-ականների ծնունդների պակասն էլ է ազդում դրա վրա, բայց 90-ականներն ի՞նչ կապ ունեն, որ 2025 թվականի մահացության ցուցանիշը աճում է: Ի՞նչ կապ ունի 90-ականները 2025-ին ամուսնալուծությունների թվաքանակի աճի հետ կամ ամուսնությունների թվաքանակի նվազման հետ: Սրանք իրար հետ կապ չունեն: Բազմագործոն է, այո, ժողովրդագրությունը: Դուք վստահ գիտեք ձեր նաև խոստացված ռազմավարությունը բազմազավակ ընտանիքների ի վերջո եկավ առաջ, բայց սահմանադրության պահանջն է նաև, որ պետությունը, մեր Հայաստանի Հանրապետությունը պիտի ունենար 2018 թվականից սկսած այդ փոփոխություններով բազմազավակ ընտանիքների աջակցության համափարփակ իրավական հիմք, օրինակ, տարեկան ծրագիր և այլն: Դուք դա չեք անում ոտքի վրա ընտրություններից առաջ ինչ-որ փոփոխություններ ձեր նեղ քաղաքական շահից բխած, իսկ բազմազավակ ընտանիքների օբյեկտիվ աջակցության անհրաժեշտությունը կա, խորանում է, խնդիրները ոչ թե լուծվում են, այլ ավելանում»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։