Մենք կձեռնարկենք որոշ խորհրդանշական քայլեր՝ սկսած հաջորդ տարվա սկզբից․ Էրդողանը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին

Քաղաքականություն

16.12.2025 | 16:21

«Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեսպանների համաժողովում։ Նա նշել է, որ Հարավային Կովկասը, որը տարիներ շարունակ խաղաղության է ձգտել, այսօր պատմական ժամանակաշրջան է ապրում։

«Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագրի ստորագրմանը մոտ են, քան երբևէ։ Այս գործընթացին զուգահեռ, Ադրբեջանի հետ երկխոսության մեջ լինելով, մենք նաև առաջ ենք մղում մեր հարաբերությունների կարգավորման գործընթացները Հայաստանի հետ։ Աստծո կամքով, մենք կձեռնարկենք որոշ խորհրդանշական քայլեր՝ սկսած հաջորդ տարվա սկզբից», – ասել է Էրդողանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան դիտարկում է առաջիկա 6 ամիսներին ՀՀ-ի հետ սահմանը բացելու հնարավորությունը։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

Leave a Comment