Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով դեկտեմբերի 11-ին Գործարանային փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 56-ամյա մի տղամարդու։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պլաստմասե տարա և ընդհանուր մոտ 4 գրամ դեղնականաչավուն զանգվածով թղթե երկու փաթեթ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 56-ամյա չարենցավանցու բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 16 գրամ դեղնականաչավուն զանգվածով չորս փաթեթ և չորացված կանեփի 15 թուփ։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: