Կլոպը որոշում է կայացրել Ռեալի վերաբերյալ — Armsport.am

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի ստանձնի Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հնարավոր պաշտոնանկությունից հետո։ Այս մասին հայտնում է Diario AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 58-ամյա մասնագետը դեռևս չի ցանկանում վերադառնալ մարզչական աշխատանքի, և առաջիկայում նրա ծրագրերը կմնան անփոփոխ։

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը «Ռեդ Բուլլ»-ի ֆուտբոլային տնօրենի պաշտոնը զբաղեցնում է այս տարվա սկզբից։ 2015 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի ամառը նա եղել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը, իսկ նախկինում մարզել է Դորտմունդի «Բորուսիան» և «Մայնցը»։

Leave a Comment