Ֆուտզալ. Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը Unibank Cup-ին ընդառաջ — Armsport.am

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել տարեվերջյան կարևոր ստուգատեսին։ Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր մասնակցելու են դեկտեմբերի 14-ից 25-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք ուսումնամարզական հավաքին։

Հավաքի շրջանակում Հայաստանի ընտրանին մասնակցելու է Երևանում անցկացվող Unibank Cup միջազգային ընկերական մրցաշարին։

Մարզչական շտաբը հավաքական է հրավիրել հետևյալ խաղացողներին.

  • Ալբերտ Աղաջանով — «ՏԶՄՍ Տուլա»
  • Լևոն Գեջուա — «Լիպեցկ»
  • Արթուր Մկրտչյան — «Սիևն»
  • Էմին Ղարաբեկյանց — «Յունիսպորտ»
  • Արթուր Մելքոնյան — «Լիպեցկ»
  • Նիկիտա Խռոմիխ — «ՏԶՄՍ Տուլա»
  • Համլետ Մանուկյան — «Յունիսպորտ»
  • Վլադիմիր Սանոսյան — «Նորիլսկի Նիկել»
  • Դենիս Նևեդրով — «Տյումեն»
  • Գարիկ Մաշումյան — «Սիևն»
  • Արթուր Պատատյան — «Երևան»
  • Միհրան Դերմենջյան — «Մերկուրի»
  • Սարգիս Մարգարյան — «Յունիսպորտ»
  • Արսենի Պետրոսյան — «Նովայա-Գեներացիա»
  • Աղասի Եղիազարյան — «Երևան»
  • Միքայել Ղանդիլյան — «Էիր-Աերո»
  • Արսեն Պետրոսով — «Տորպեդո»
  • Պուտրուս Վասիլև — «Յունիսպորտ»

Դեկտեմբերի 20-ից 24-ը կայանալիք մրցաշարին, բացի տանտերերից, կմասնակցեն նաև Վրաստանի, Մոլդովայի և Ղրղզստանի հավաքականները։

Մրցաշարի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 21-ին․ ժամը 16:00-ին կմրցեն Ղրղզստանի և Վրաստանի ընտրանիները, իսկ երեկոյան՝ ժամը 20:00-ին, Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Մոլդովայի թիմի հետ։

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 16:00-ին նախատեսված է Վրաստան-Մոլդովա հանդիպումը, որին ժամը 20:00-ին կհաջորդի Հայաստանի և Ղրղզստանի հավաքականների դիմակայությունը։

Մրցաշարը կեզրափակվի դեկտեմբերի 24-ին․ խաղային օրը կսկսվի 14:00-ին՝ Ղրղզստան-Մոլդովա խաղով, իսկ ժամը 20:00-ին կկայանա Հայաստան-Վրաստան հանդիպումը։

Աղբյուրը՝ ՀՖՖ

Leave a Comment