Նա Մադրիդի Ռեալի լավագույն ֆուտբոլիստն է. Գուլիտ — Armsport.am

«Միլանի» և Նիդերլանդների հավաքականի նախկին լեգենդար կիսապաշտպան Ռուդ Գուլիտը կարծիք է հայտնել, թե ով է այս պահին Մադրիդի «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստը։

«Մբապեն շատ բան չի անում, երբ գնդակը նրա մոտ չէ։ Վինիսիուս Ժունիորը և Ռոդրիգոն նույնպես լավը չեն այդ իրավիճակներում։ Շատերը ստիպված են կրկնակի ավելի շատ աշխատել նրանց փոխլրացնելու համար։ Բելինգհեմը դառնում է դրա զոհը։ Նա այլևս չի կարող խաղալ այնպես, ինչպես խաղում էր, երբ Կրոսը թիմում էր։ Երբ Կրոսը մեկնարկային կազմում էր, նրանք հավասարակշռություն ունեին։ Բելինգհեմը «Ռեալի» լավագույն խաղացողն է», – Գուլիտի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 17 հանդիպում, խփել է 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

Leave a Comment