Դեկտեմբերի 11-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա – Հայաստան բարեկամական խմբի պատգամավորների հետ:
Դեսպան Հովհաննիսյանը կարևորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը և համոզմունք հայտնել, որ բարեկամական խումբը իր նպաստը կբերի Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունների խորացմանը, երկկողմ օրակարգի առաջմղմանն ու ընդլայնմանը:
Այս համատեքստում երկուստեք կարևորվել է երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի փոխադարձ այցելությունների կազմակերպումը։
ՀՀ դեսպանը բարձր է գնահատել ավստրիական կողմի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ամրապնդմանը:
Պատգամավորների խնդրանքով դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ խաղաղության օրակարգը, անդրադարձել է հաղորդակցային ուղիների ապաշրջափակմանը` կարևորելով ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» նախաձեռնությունը:
ՀՀ դեսպանը զրուցակիցներին մանրամասներ է ներկայացրել նաև ՀՀ արտաքին քաղաքականության այլ գերակայությունների և Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ:
Ավստրիայում Հայաստանի դեսպանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: