2026թ խորհրդարանական ընտրությունները արդեն կանխորոշված են, եթե տեղի ունենան այն տրամաբանությամբ, որը թելադրում է իշխանությունը։
Հնարավոր չէ իշխանական խաղի կանոններով հաղթել իշխանությանը, որովհետև այդ խաղի կանոնները թելադրում է իշխող վարչախումբը։
Անգամ մոլդովական սցենարը, եթե չկիրառվի դարձյալ իշխանությունը հաղթելու է։
Սա միանշանակ է։ Քարոզչական դաշտում նրանց հաջողվել է իրենց արբանյակային արևմտամետ ուժերի հետ խաղալ հակառուսականության վրա, անգամ ոչ նիկոլական հակառուսական ուժեր կան, որոնք այդ գծի վրա են, իսկ դա հայ հանրության համար արդեն դառնում է աքսիոմատիկ ճշմարտություն։
Երկրորդ, բանակի զինծառայողների ծառայության ժամկետի կրճատումը դա բավականին ձայներ է բերելու, իսկ արևմտյան երկրների աջակցությունը էլ ավելի ամրապնդելու իշխանության դիրքերը։ Բացի դրանից մասանակցելու են մարգինալ ուժեր, որոնք փոշիացնելու են ձայներ։
Այս ամենը բավարար է նորից վերարտադրվելու համար։ Բայց եթե այնուամենայնիվ այս ամենը բավարար չլինեն նոր դրանից հետո կկիրառվի մոլդովական սցենարը։ Այսինքն թույլ չեն տա ոչ արևմտամետ ազդեցիկ ուժերին մասնակցել ընտրություններին և դրանով հարցը կլուծեն։Դա էլ եթե բավարար չլինի վերջում կկեղծեն ընտրությունները, միևնույն է արևմուտքը աչք կփակի ընտրությունները կեղծելու վրա։
Սա է լինելու։ Սա պիտի ընդդիմադիրները հասկանան։ Փողոց գեներացնել չեն կարող, իմպիչմենտով վարչապետ հեռացնել չեն կարող և ոչ էլ ընտրություններով։
Ընդդիմությունը պիտի, իշխանության նման, առաջին հերթին ունենա արտաքին աջակցություն։
Իշխանության աջակիցները դա թուրք֊արևմտյանն է գումարած Իսրայելը։ Նրանք կաջակցեն քարոզչական և ֆինանսական դաշտում։ Ընդդիմությանը, պարզ է, կարող են աջակցել Իրանը և Ռուսաստանը։ Բայց դրա համար պիտի առաջին հերթին մեր ընդդիմությունը դիմի այդ երկրներին։
Ծայրահեղ ռուսամետների այն կարծիքը, որ Ռուսաստանը չի թողնի այդ տարածաշրջանը՝ չափազանցեցված են։ Այդ մարդիկ կամ ուժերը վարդագույն աչքերով են նայում, երևի դրանք գիտեն դեռ որ 20֊րդ դարն է, Ստալինի ժամանակը և այլն։ Մարդիկ չեն հասկանում, որ այլևս այն հզոր Ռուսաստանը չկա, եթե լիներ ապա սովետը չէր քանդվի և Ռուսաստանի ազդեցության աշխարհագրությունը այսքան չէր նեղանա։Բայց միևնույն ժամանակ սխալ է և հակառակ ծայրահեղությունն է երբ թաղում են Ռուսաստանին, կործանված համարում և այլն։
Գլխավոր խնդիրը այն է որ մենք հայերս պիտի հասկանանք այն, որ Հայաստանը չունի ռեսուրս իրական անկախ դառնալու։ Կամ այստեղ լինելու է Թուրքիայի հեգեմոնիան կամ Ռուսաստանի։ Դա առաջին հերթին օբյեկտիվ հանգամանքներից է կախված, երկրորդը նոր մեզանից։ Բայց ամեն դեպքում մենք, եթե ուզում ենք այս տարածաշրջանում ապրել, ուրեմն ամեն ինչ մեզանից կախված պիտի անենք, որ այստեղ թուրքական գերիշխանություն չլինի։
Հակառուսականությունը, արևմտամետությունը, ինքիշխանության և անկախության շահարկումը դա թուրքական ազդեցություն է նշանակում։
Սա պիտի միանշանակ հասկանանք։
Տիգրան Պետրոսյան