Վարշավայի «Լեգիայի» գլխավոր մարզիչ Ինյակի Աստիսը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է հանդիպման արդյունքը՝ անդրադառնալով չեղարկված գոլին, թիմի թույլ տված սխալներին և Վահան Բիչախչյանի խաղին։
«Խաղից առաջ և ընդմիջմանը ես շատ վստահ էի, որ կհաղթենք։ Հանդիպման ընթացքում տարբեր բաներ կարող են պատահել, բայց պետք է միշտ հավատալ մինչև վերջ։
Այս խաղը կարող էր այլ կերպ դասավորվել։ Երկրորդ գոլը չեղարկվեց, չգիտեմ՝ ինչու, բայց իմ կարծիքով՝ այն մաքուր էր։ Դա կարող էր առանցքային պահ լինել։ Մինչև ընդմիջում մենք հաղթում էինք, բայց մրցակիցը առավելություն ուներ եզրերում, ինչի պատճառով ստիպված էինք երբեմն խորը պաշտպանվել։ Ընդմիջմանը փորձեցինք շտկել դա։
Լավ հաշվի պայմաններում պետք է ավելի շատ վերահսկեինք գնդակը։ Այս խաղում պարտվեցինք մեր սեփական սխալների պատճառով։ Մրցակիցը օգտվեց պահից և հավատաց, որ կարող է հաղթել։ Առաջին խաղակեսում ունեինք լավ հակագրոհների հնարավորություններ, սակայն պակասում էին ճիշտ որոշումներն ու դիպուկ եզրափակումը։ Ազատ գոտիները շատ մեծ էին, և մենք կարող էինք դրանք ավելի լավ օգտագործել։
Վահանը լավ մտավ խաղի մեջ, դա ճիշտ է։ Հենց դա եմ ես ակնկալում այն ֆուտբոլիստներից, ովքեր խաղը սկսում են պահեստայինների նստարանից։ Նա էներգիա հաղորդեց, դրիբլինգի էր դիմում և լավ փոխանցումներ կատարում։ Նրա եզրային փոխանցումներից մեկը շատ վտանգավոր էր, և մենք կարող էինք դրանից հետո գոլ խփել»,- նշել է Աստիսը։